Լույս տեսավ Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն

Ուրախ ենք հայտնել, որ «Էջ» հրատարակչությունն արդեն պատրաստ է ներկայացնել իր առաջին գիրքը:

Սյունե Սեւադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները,  չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված,  ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝

բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում  հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ  կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝  իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի ոխարեն։  Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու  փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն  ունենալով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *