Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ, երբ մարդկային ռասան գտնվում էր զարգացման նախասկզբնական փուլում և ապրում էր անտառներում, վայրի գազանների պես, երկիր մոլարակի մի գողտրիկ անկյունում, Արրատա անունը կրող քաղաքում իսկական` գերզարգացած քաղաքակրություն կար:
Սակայն Արրատան իր մեջ բազում գաղտնիքներ էր թաքցնում: Օրիոնի համաստեղությունից ժամանած եկվորները հիմնել էին քաղաքը և թաքցնել այնտեղ համատիեզերական իմաստնությունը կրող Հանճարների Գիրքը:
Այս Գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ:
Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով:
Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի:
Հեղինակի մասին
Հարություն Ղուկասյանը՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրված ավելի քան 20 ֆիլմերի և հեռուստասերիալների հեղինակ և սցենարիստ է: Իր առաջին ակնառու հաջողությունը հայկական սերիալների արտադրության մեջ նորարար «Որոգայթ» քրեական առաջին հեռուստասերիալն էր: Վերջին տարիների ստեղծված «Հատուկ բաժին» և «Սահմանին» հեռուստասերիալները բոլորովին նոր որակ բերեցին հայկական սերիալների շուկա: Իր գաղափարներից մի քանիսը Հարություն Ղուկասյանը վերածել է գրքերի: Դրանցից առաջինը` «Արեգը և մոգական վզնոցը» լույս է տեսել տարիներ առաջ, «ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ԳԻՐՔԸ» ֆենթզի վեպը, որը նա գրել է շուրջ 5 տարիների ընթացքում` նպատակ ունենալով ստեղծել մի երևակայական աշխարհ, որը տեղանունների և հերոսների անունների միջոցով ընթերցողին կտեղափոխի հին հայկական պատմական միջավայր՝ զերծ մնալով, սակայն, տեղային առնչություններից: