«ԷՋ» հրատարակչությունը հիմնադրվել է 2019 թվականին: Հրատարակչության նպատակն է առաջարկել ընթերցողներին բազմաոճ գրականություն որակյալ հրատարակմամբ:
Առաջնայնություններն են՝
- Հայաստանի անկախության սերնդի գրականություն;
- Ժամանակակից թարգմանական գրականություն՝ մեծապես կից հեղինակներ
- մանկական նկարազարդ գրքեր
- տեղական և թարգմանական ոչ գեղարվեստական գրականություն:
«ԷՋ»-ը կարևորում է սոցիալական թեմաներով գրականության հրատարակումը և պատրաստակամ է իր մասնակցությունը ունենալ սոցիալական կարևոր նախաձեռնություններում:
«ԷՋ»-ը ողջունում է գործընկերական հարաբերությունները և պատրաստ է համագործակցային հետաքրքիր առաջարկների։
«ԷՋ»-ը նաև առաջարկում է ծառայությունների փաթեթ, ներառյալ խմբագրություն, սրբագրում, թարգմանություն, էջադրում, դիզայն և հրատարակում: