«ԷՋ» հրատարակչությունը շարունակում է հրատարակել ժամանակակից լավագույն Հայ գրողների ստեղծագորությունները և ընթերցողի ուշադրությանը ներկայացնում է Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» վեպը։
«Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում և հասարակարգերում: Սակայն նրանց դրաման նույնն է՝ սիրել և լինել սիրված, գնահատված և ապրել արժանապատիվ:
