Արամ Պաչյան

Արամ Պաչյանը արձակագիր է և էսսեիստ, Անկախության սերնդի հեղինակ, գրականություն է մուտք գործել 2007-ից տպագրելով մի շարք ազդեցիկ պատմվածքներ, որոնք քննարկումների և բանավեճերի առիթ են հանդիսացել։ Պաչյանը արժանացել է մի շարք գրական մրցանակների այդ թվում նաև 2010-ին գրականության համար ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի: 2012-ին նրա առաջին վեպը՝ «Ցտեսություն, Ծիտը» դարձել է ազգային բեսթսելեր և շարունակում է մնալ ամենավաճառվող գրքերի ցանկում: «Ցտեսություն, Ծիտ» վեպի հիման վրա բեմադրվել է «Ես բուսակեր եմ» ներկայացումը, իսկ 2015-ին  Պաչյանի այն ժամանակ դեռևս ատիպ P/F վեպի տեքստերի հիման վրա կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը գրել է երաժշտական՝ ստեղծագործություն՝ լարային և հարվածային գործիքների համար։  2018-ին Արամ Պաչյանը մասնակցել է ԱՄՆ-ի Այովայի համալսարանի գրողների միջազգային նախագծի «Աշնանային կացության ծրագրին»: Նա ստեղծագրություն է դասավանդել ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնում, Արվեստի ակադեմիայում և 2018-ին «ԱՐԻ» գրականության հիմանդրամի «Գրենք Հայաստանում» երիտասարդ գրողների միջազգային ճամբարում։ 

Մրցանակներ

2021 թ –  Եվրոպական միության Գրական մրցանակ

2010 թ – ՀՀ նախագահի մրցանակ

2009 թ – «Գրեթերթ»-ի ամենամյա մրցանակ 

2009թ – «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակ 

2008թ – «Գրեթերթ»-ի ամենամյա մրցանակ

Արամ Պաչյանի գրքերը

Արամ Պաչյանի նորությունները

Վերահրատարակվեցին Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» և «Ռոբինզոն» գրքերը