ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ

«PF»

Արամ Պաչյանի «P/F»  վեպը լույս է տեսել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին «Էջ» հրատարակչության կողմից, վեպի վերջաբանը գրել է կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Արթուր Ավանեսովը: Պաչյանը վեպը ընծայագրել է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին:

«P/F»-ը գրված է հատվածային, փորձարարական արձակի ոճով, նաև Ձեն-բուդդայական կոաններին բնորոշ հնչերանգով: Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, քաղաքի բանտարկված գետը՝ Գետառը, 2000-ականներին շահագործումից հանված տրամվայը և մենակ մարդը, որ փնտրում է իր ներկան ու անցյալը արդեն իսկ անհետացող հիշողությունների մայրաքաղաք Երևանում։

«P/F» վեպի դեռևս անտիպ տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը: