«ՌՈԲԻՆԶՈՆ»
Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:
Գրքի արժեքն է 5100 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարելով 077 755 589։ Առաքումը Երևանում անվճար է, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման՝ պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով։