Photo Regina

Ռեգինա Վայսբերգ

Ռեգինա Վայսբերգ (Արինա Արարատյան)- արձակագիր, թատրոնի ռեժիսոր, պարուսույց: Ծնվել և ապրում է Հայաստանում: Բազմաթիվ դրամատիկական և պարային ներկայացումների հեղինակ է` «Ամերիկյան սյուիտ», «Գարնանային տրամադրություն», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Աղջիկը լուսնի վրա» և այլն: Մշակույթի մեջ ունեցած իր ներդրման համար արժանացել է պետական մրցանակների: Ռեգինան համեմատաբար վերջերս է գրական ոլորտում: Արդեն հրատարակվել է նրա` «Կապույտ արևի ճառագայքների ետևից» վեպը: Տպագրության են պատրաստվում ևս երկու ստեղծագործություն` «Երիտասարդը շան հետ» և «Փոքրիկ ճշմարիտ պատմություններ»:

«Անունս Արինա Արարատյան է, գրական մականունս` Ռեգինա Վայսբերգ, որը մեծ տատիկիս անունն է: Տան մեծերն ասում էին, որ նա գերմանացի էր, սակայն գրքի հրատարակումից հետո պարզվեց, որ նրա ազգանունը ոչ թե Վայսբերգ էր, այլ` Վեսբերգ: Եվ այսպիսով ես գերմանացուց դարձա հրեա, ինչին բնավ դեմ չեմ: Մասնագիտությամբ պարուսույց-բեմադրող եմ: Հենց դա էլ ստիպեց ինձ ստեղծագործել մականվամբ, քանի որ պարուսույց-գրողը կամ գրող-պարուսույցը բարու ու չարի սահմաններից այն կողմ է: Հուսով եմ, որ կվայելեք իմ «Փոքրիկ ճշմարիտ պատմությունները»: Դրանք իսկապես ճշմարիտ են` նույնիսկ անունները չեն փոխվել, և, իհարկե, այս պատմություններում բացի հեղինակից ոչ ոք չի տուժել»:

ԳՐՔԵՐ

  • «За лучами синего солнца», վեպ, 2020

Ռեգինա Վայսբերգի գրքերը

Ռեգինա Վայսբերգի նորությունները

Նոր գիրք և նոր ժանր․ «Ուխտագնացություն դեպի ուղեղ», Քրիստինե Սարգսյան

Սիրով Ձեզ ենք ներկայացնում  «Էջ» հրատարակչության նոր՝ «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը, որի հեղինակն է TEDx Yerevan-ի համահիմնադիր, Ted-Ed նորարար դասավանդող, Ամերիկյան համալսարանի դասախոս, PicsArt-ի խորհրդատու

Read More »

«Ուխտագնացություն դեպի ուղեղ»

Քրիստինե Սարգսյան «Ուխտագնացություն դեպի ուղեղ» Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մեր ուղեղի մասին դասընթացներ չկան, մինչդեռ, օրինակ, ռոբոտաշինությունը կամ ծրագրավորումը մեծ պահանջարկ են վայելում այսօր:

Read More »

ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Քրիստինե Սարգսյան Քրիստինե Սարգսյանը  շուրջ 20 տարվա քոուչինգի և խորհրդատվության փորձ ունի հրապարակային ելույթների և փոփոխությունների կառավարման ոլորտում: Բայց նրա կյանքի շրջադարձային փուլն անկասկած 2017 թվականն էր, երբ

Read More »