Արամ Պաչյանի հարցազրույցը 2021թ. գրքի երևանյան փառատոնի շրջանակներում

2021թ. գրքի երևանյան փառատոնի շրջանակներում Զանգակ գրախանութում կայացավ կինոգետ, «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի և «Էջ» հրատարակչության հեղինակ Արամ Պաչյանի անչափ հետաքրքիր զրույցը: Լինելով ազատ ու անմիջական` հարցազրույցն ավելի շատ նմանվեց հին ընկերների զրույցի։ 

Զրույցը ընթացավ մի քանի թեմաների շուրջ՝ գրող դառնալու նպատակը, առաջին հաջողությունից հետո հաջորդող անհաջողության հավանականությունը և գրել շարունակելու կամքը, ինչպես նաև ժամանակակից թվային դարում գրողի ազդեցության մրցակցությունը բլոգերների, վլոգերների և սոց․ ցանցերի մյուս ազդեցիկ մարդկանց հետ։ 

Հարցազրույցի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի շուտով, իսկ մինչ այդ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառման նկարները: