2021թ. գրքի երևանյան փառատոնի շրջանակներում Զանգակ գրախանութում կայացավ կինոգետ, «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի և «Էջ» հրատարակչության հեղինակ Արամ Պաչյանի անչափ հետաքրքիր զրույցը: Լինելով ազատ ու անմիջական` հարցազրույցն ավելի շատ նմանվեց հին ընկերների զրույցի։
Զրույցը ընթացավ մի քանի թեմաների շուրջ՝ գրող դառնալու նպատակը, առաջին հաջողությունից հետո հաջորդող անհաջողության հավանականությունը և գրել շարունակելու կամքը, ինչպես նաև ժամանակակից թվային դարում գրողի ազդեցության մրցակցությունը բլոգերների, վլոգերների և սոց․ ցանցերի մյուս ազդեցիկ մարդկանց հետ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառման նկարները: