«ԷՋ»ը համալրում է իր մանկական նկարազարդ գրքերի շարքը։«Արևոտ խոհարարը» գիրքը հատուկ նախագիծ է։ Հեղինակը՝ Գայանե Աղաբալյանը, աշխատում է հատուկ կարիքներով երեխաների հետ և մեզ համար բացահայտում է այդ երեխաների հրաշալի յուրահատկությունները։ Գիրքը նկարազարդել է շնորհալի Լուսինե Սահակյանը։ «Արևոտ խոհարարը» շատերիս լավ ծանոթ արևոտ ու պայծառադեմ Հովհաննեսի մասին է։ Եկեք պատմենք նրա մասին մեր երեխաներին և կրկին ցույց տանք նրանց, որ տարբերվող մարդիկ նոր գույներ են հաղորդում կյանքին։ «Արևոտ խոհարարը» պարուրված է բարությամբ, ջերմությամբ և սիրով: Այն սովորեցնում է ավելի հանդուրժող, կարեկից և բարի լինել: Սա պատմություն է այն մասին, որ չկա ոչ մի անհնարին բան: Պարզապես պետք է հավատալ, երազել և ջանասիրաբար աշխատել նպատակին հասնելու համար: