Գայանե Աղաբաբյան

«Արևոտ խոհարարը»

Արևոտ խոհարարըպատկերազարդ գիրք է։ Այն պատմում է Հովհաննես անունով մի տղայի մասին, ով տարբերվում է մյուս երեխաներից իր տեսքով և ապրելակերպով: Նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված այս գեղեցիկ գիրքը երեխաներին սովորեցնում է, որ բոլորն են արժանի հարգալից և բարի վերաբերմունքի: Երեխաների համար հասկանալի լեզվով գրված այս գիրքը սովորեցնում է, որ արտաքինի կամ կարողությունների տարբերությունները երբեք չպետք է պատճառ հանդիսանան մարդկանց հետ այլ կերպ վարվելու համար: Գրքի հերոսը դժվար փորձությունների է բախվում. ենթարկվում է բռնության և ուրիշներից տարբերվելու պատճառով ծաղրանքի առարկա դառնում: Սակայն իր ընտանիքի օգնությամբ նա գտնում է նոր ընկերներ, սովորում նոր հմտություններ, աշխատանք գտնում և գնում առաջ` իրականացնելու խոհարար դառնալու իր երազանքը:

Հովհաննեսը ապրում է Գյումրիում և աշխատում Արեգակ փուռսրճարանում։ 

 Գրքի արժեքն է 2500 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարելով 077 755 589։  Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով։

Գիրքը հասանելի է բոլոր գրախանութներում։