Քրիստինե Սարգսյան

Քրիստինե Սարգսյանը  շուրջ 20 տարվա քոուչինգի և խորհրդատվության փորձ ունի հրապարակային ելույթների և փոփոխությունների կառավարման ոլորտում: Բայց նրա կյանքի շրջադարձային փուլն անկասկած 2017 թվականն էր, երբ Ալեքսիս Օհանյանի հետ Քրիստինեն հիմնադրեց TEDx Yerevan-ը (www.tedxyerevan.com)։ Ամեն ինչ սկսվեց մի TED talk-ից, որը նա լսեց YouTube-ում։ Դա ուղեղի հետազոտող Ջիլլ Բոլթ Թեյլորի ելույթն էր։ Նախքան TED-ը Հայաստան բերելը` Քրիստինեն շուրջ 100 TED ելույթ թարգմանեց հայերեն։ Շուտով նա հիմնեց ThinkStudio կազմակերպությունը (https://think-studio.org), որը բիզնես ոլորտների, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտի ստարտ-ափ ընկերությունների ղեկավարներին, հռետորաբանության և առաջնորդության խոհրդատվություն է առաջարկում։ Քրիստինեն աշխատել է TED-Ed հարթակի հետ և 2015 թ-ին 250 000 թեկնածուներից ընտրվել` որպես 28 TED-Ed նորարար դասավանդողներից մեկը։ 2016-ից Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է բիզնես  հաղորդակցություն։ 2019-ից Քրիստինեն նաև աշխատում է PicsArt-ում` որպես խորհրդատու և քոուչ։

ԳՐՔԵՐ