Սիրով Ձեզ ենք ներկայացնում «Էջ» հրատարակչության նոր՝ «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գիրքը, որի հեղինակն է TEDx Yerevan-ի համահիմնադիր, Ted-Ed նորարար դասավանդող, Ամերիկյան համալսարանի դասախոս, PicsArt-ի խորհրդատու և քոուչ Քրիստինե Սարգսյանը։ Երկար տարիներ տևած սեփական ուսումնասիրությունների, ինչպես նաև նյարդաբանության ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետազոտությունների վրա հիմնված՝ ստեղծվեց այս գիրքը-ուղեցույցը։
Արդյոք պե՞տք է հավատալ ուղեղի օգտագործման «10%»-ի միֆին, արդյոք մե՞նք ենք կառավարում մեր ուղեղը, թե՞ նա՝ մեզ:
Ի՞նչ է մտքի ինքնորոշման ազատությունը:
Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում մեր գլխուղեղում մանկությունից մինչև ծերություն։
Ինչպե՞ս ուղեղը երիտասարդ պահել և ինչպե՞ս չընկնել նրա կողմից լարված ծուղակների մեջ։
Եթե ցանկանում եք ստանալ այս հարցերի պատասխանները, ուրեմն՝ միացե՛ք մեր ուխտագնացությանը դեպի ուղեղ և բացահայտե՛ք այնտեղ թաքնված բազմաթիվ գաղտնիքները: