Քրիստինե Սարգսյան

«Ուխտագնացություն դեպի ուղեղ»

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մեր ուղեղի մասին դասընթացներ չկան, մինչդեռ, օրինակ, ռոբոտաշինությունը կամ ծրագրավորումը մեծ պահանջարկ են վայելում այսօր: Արդյոք պե՞տք է հավատալ ուղեղի օգտագործման «10%»-ի
միֆին։ Ի վերջո՝ մե՞նք ենք կառավարում մեր ուղեղը, թե՞ նա՝ մեզ։ Ի՞նչ է մտքի ինքնորոշման ազատությունը: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում մեր գլխուղեղում մանկությունից մինչև ծերություն։ Ինչպե՞ս ուղեղը երիտասարդ պահել և ինչպե՞ս չընկնել նրա կողմից լարված ծուղակների մեջ։
Եթե ցանկանում եք ստանալ այս հարցերի պատասխանները, ուրեմն՝ միացե՛ք մեր ուխտագնացությանը դեպի ուղեղ և բացահայտե՛ք այնտեղ թաքնված բազմաթիվ գաղտնիքները: Դրա շնորհիվ սթափ դատելու կարողությունը Ձեզ չի լքի ցանկացած տարիքում՝ տալով ինքնաճանաչման հնարավորություն և զգալիորեն բարելավելով Ձեր կյանքի որակը։

 Գրքի արժեքն է 5000 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարելով 077 755 589։  Առաքումը Երևանում անվճար է, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման՝ պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով։