«Ամպի չափ»
Համաճարակի օրերին, երբ բոլորը փակված էին իրենց տներում, Արուսիկ Սիմոնյանը, ով մասնագիտությամբ օպերատոր-ռեժիսոր է, իր երեխաներին զբաղեցնելու համար լուսանկարում էր ամպերը, նրանք էլ ուրվագծում էին ադրանք՝ նմանեցնելով տարբեր կենդանիների։ Այնուհետև Արուսը գրեց երկլեզու մանկական բանաստեղծություններ՝ արևելահայերեն և արևմտահայերեն, որոնք պատմում էին այդ կենդանիների մասին։ Եվ ահա այդպես ծնվեց գրքի գաղափարը։
Գրքում կտեսնեք գեղեցիկ նկարազարդումներ և դրանց համապատասխան բանաստեղծություններ։
Գրքի արժեքն է 4800 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարելով 077 755 589։ Առաքումը Երևանում անվճար է, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման՝ պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով։