«ԷՋ»հրատարակչությունը մեկնարկում է մարզային հանդիպումների շարք «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հետ միասին։

Էջը մեկնարկում է մարզային հանդիպումների շարք «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքի հետ միասին։ Ապրիլի 26-ին Gyumri Technology Center – GTC-ում տեղի ունեցավ առաջին հանդիպումը գրքի հեղինակ Քրիստինե Սարգսյանի և գիտական խմբագիր Հովսեփ Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր ԱՐԻ գրական գործակալության հիմնադիր, հեղինակի գործակալ Արևիկ Աշխարոյանը, Գյումրիի մի քանի երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներ և ակտիվ երիտասարդներ։

Քննարկումը ինտերակտիվ էր և շատ հետաքրքիր: 

Գրքի հեղինակը խոսեց նրա մասին, թե ինչպե՞ս է աշխատում մարդու ուղեղը․ մենք ենք այն կառավարու՞մ, թե՞ հակառակը, ինչպես նաև կիսվեց ուղեղը երիտասարդ և աշխատունակ պահելու գաղթնիքներով։ 
 
Հանդիպման ընթացքում խոսվեց գրքի ստեղծման կարևորության, բովանդակության մասին, թե ինչպես է նպաստում ինքնաճանաչողությանն ու ինքնակրթվելուն, և ինչքանով ենք մենք նպատակային օգտագործում մեր հնարավորությունները։
Հանդիպման մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանը, կիսվեցին կարծիքներով և տպավորություններով։ 
 

Հանդիպման ավարտին գրքի հեղինակը նվիրեց իր գրքի մի քանի օրինակ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի , ինչպես նաև  Գյումրու երիտասարդների տան գրադարաններին։