Աննա Իսաբեկյանի Փիսոյի արկածների շարքը շարունակվում է

Տաղանդավոր նկարչուհի Աննա Իսաբեկյանի  Փիսո կերպարը այնքան սիրվեց մեր փոքրիկ գրքասերների կողմից, որ առաջին՝ «Փիսոն վատ երազ է տեսնում» գրքից հետո շարքի երկորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և արդեն նաև վեցերորդ մասերն իրենց երկար սպասեցնել չտվեցին:

Աննա Իսաբեկյանի հրաշք նկարազարդումներով և նրա իսկ հեղինակած ուսուցանող և դաստիարակչական գրքերը մեծ պահանջարկ ունեն թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան գրաշուկայում:
 
Նվիրե´ք ձեր երեխային անմոռանալի հիշողություններ Փիսոյի օգնությամբ ❤️
 
Իսկ մեր ամենափոքրիկ ընթերցողներին շուտով սպասվում է անակնկալ՝ Փիսոյի մի նոր պատմություն։ ❤️

Փիսոյի մյուս պատմությունները