«Հարավսլավիա, իմ հայերնիք»

1991 թվականի ամռանը «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպի հերոս, 11 տարեկան Վլադան Բորոյեվիչը վայելում էր իր մանկությունը այսօրվա Խորվաթիայի ծովափնյա Պուլա քաղաքում։ Անտեղյակ լինելով բաժանման նախաշեմին գտնվող երկրի  լարվածություններից՝ նա և իր ընկերները ժամանակ են անցկացնում լողալով և սպորտային խաղեր խաղալով։ Նրա սերբ հայրը Հարավսլավիական բանակի հպարտ անդամ է, ում ընտանիքի հետ միասին վերադիրքավորում են Բելգրադում, որտեղ և Վլադանի մանկությունը կտրուկ ավարտվում է, հոր անհետացման հետ մեկտեղ։

Տասնյոթ տարի անց Վլադանը, ով հեռացել է մորից դեռևս ապրում է Սլովենիայում։ Նա գուգլում փնտրում է հոր անունը և անսպասելիորեն բացահայտում ընտանեկան մութ գաղտնիքը։ Նրա բացահայտումը այն մասին, որ ինքը փախուստի մեջ գտնվող ռազմական հանցագործի որդի է, դրդում է նրան ճամփորդության Բալկաններով՝ հորը գնտելու նպատակով։ Ճանապարհին նա սկսում է հասկանալ, որ իր ընտանիքի կործանումը սերտ կապված է իրեն շրջապատող իրականության քայքայման հետ։ Բորոյեվիչի ընտանիքի պատմությունը բացահայտում է այն մարդկանց ճակատագրերը, ովքեր կարողացել են խուսափել մահվանից, բայց չեն կարողացել շրջանցել պատերազմը։

Գրքի արժեքն է 4900 ՀՀ դրամ։  

Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարելով 077 755 589։  Առաքումը Երևանում անվճար է, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման՝ պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով։