«Ակտուալ Արվեստ» ամսագրի «Armastus» համարի շնորհանդես

«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը Հայաստանում այն եզակի մշակութային կազմակերպություններից է, որը ստեղծում է բարձրաճաշակ գրական բովանդակություն և հրատարակչական մշակույթ։ Տարիներ անց Ակտուալ արվեստ հրատարակչությունը վերսկսել է «ա-ակտուալ արվեստ» հանդեսի հրատարակումը, որի առաջին համարի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Բողոսյան ամֆիթատրոնում։ Համարի խորագիրն է՝ սեր/armastus: Ընթացքում ելույթ ունեցան հանդեսի հեղինակներ՝ բանաստեղծ Արմեն Սարգսյանը, գրող Վահրամ Մարտիրոսյանը՝ կարևորելով հանդեսի՝ երկար տարիների դադարից հետո վերահրատարակման փաստը: Վահրամ Մարիտիրոսյանը ողջունեց նաև նոր երիտասարդ հեղինակների ակտիվ համագործակցությունը հանդեսի հետ: Ներկայացվեց համարում առաջին անգամ հրատարակված Մկրտիչ Մաթևոսյանի «Այսպես խոսեց…» պիեսի բեմականացումը: Դրանից հետո ներկայացվեցին նաև ARTELLI-ի խնձորի և սալորի թորածոները, որը համագործակցել էր հանդեսի խմբագրակազմի հետ և սահմանափակ քանակությամբ շշերի վրա մեջբերումներ էր տեղադրել հանդեսից: Հյուրերն ու մասնակիցները հյուրասիրվեցին ARTELLI թորածոներով, ինչն էլ ապահովեց բարձր տրամադրությունը և ազատ շփումը հյուրերի շրջանակում: