Լույս է տեսել Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը» վեպը

«ԷՋ» հրատարակչությունը սիրով ներկայացնում է նոր թարգմանական վեպ։
ժամանակակից թուրք գրող Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը» վեպը ընտանեկան գաղտնիքների ու սիրո պատմություն է` ներկայացված չորս տեսանկյունից: Գործողությունները տեղի են ունենում Թուրքիայի Բյույուքադա կղզում 2017 թվականին, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է` նշելու հայտնի նկարչուհի Շիրին Սաքայի ծննդյան 100-ամյակը:
Թարգմանիչ՝ Կարոլինա Սահակյան
Խմբագիր՝ Արմեն Հայաստանցի Օհանյան
Կազմի ձևավորումը՝ Էդիկ Պողոսյան