Լույս է տեսել Գորան Վոյնովիչի «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպը։
1991 թվականի ամռանը «Հարավսլավիա, իմ հայրենիք» վեպի հերոս, 11 տարեկան Վլադան Բորոյեվիչը վայելում էր իր մանկությունը այսօրվա Խորվաթիայի ծովափնյա Պուլա քաղաքում։ Անտեղյակ լինելով բաժանման նախաշեմին գտնվող երկրի լարվածություններից՝ նա և իր ընկերները ժամանակ են անցկացնում լողալով և սպորտային խաղեր խաղալով։ Նրա սերբ հայրը Հարավսլավիական բանակի հպարտ անդամ է, ում ընտանիքի հետ միասին վերադիրքավորում են Բելգրադում, որտեղ և Վլադանի մանկությունը կտրուկ ավարտվում է, հոր անհետացման հետ մեկտեղ։
Տասնյոթ տարի անց Վլադանը, ով հեռացել է մորից դեռևս ապրում է Սլովենիայում։ Նա գուգլում փնտրում է հոր անունը և անսպասելիորեն բացահայտում ընտանեկան մութ գաղտնիքը։ Նրա բացահայտումը այն մասին, որ ինքը փախուստի մեջ գտնվող ռազմական հանցագործի որդի է, դրդում է նրան ճամփորդության Բալկաններով՝ հորը գնտելու նպատակով։ Ճանապարհին նա սկսում է հասկանալ, որ իր ընտանիքի կործանումը սերտ կապված է իրեն շրջապատող իրականության քայքայման հետ։ Բորոյեվիչի ընտանիքի պատմությունը բացահայտում է այն մարդկանց ճակատագրերը, ովքեր կարողացել են խուսափել մահվանից, բայց չեն կարողացել շրջանցել պատերազմը։
Թարգմանություն՝ Աստղիկ Աթաբեկյան։ Կազմի ձևավորում՝ Վիտալի Ասրիև։
Գիրքը կար Գրքի արժեքն է 4900 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, կամ զանգահարելով 077 755 589։ Առաքումը Երևանում անվճար է, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման՝ պատվիրատուի նախընտրած փոստային ծառայության սակագնով