Հեղինակի մասին
Քլեյսոնը ծնվել է Միսսուրի նահանգի Լուիզիանա քաղաքում, 1874 թ.-ի նոյեմբերի 7-ին: Նա սովորել է Նեբրասկայի համալսարանում: Ծառայել է Միացյալ Նահանգների բանակում իսպանա-ամերիկյան պատերազմի ընթացքում: Հաջողակ գործարար լինելով՝ նա հիմնադրել է Կոլորադոյի Դենվեր քաղաքի Clason Map ընկերությունը և հրատարակել ԱՄՆ-ի և Կանադայի առաջին ճանապարհային քարտեզը: 1926 թ.-ին նա թողարկեց տնտեսագիտության և ֆինանսական հաջողությունների մասին հայտնի պամֆլետների/գրքույկների շարքը, որում օգտագործեց Հին Բաբելոնյան առակները ՝ իր յուրաքանչյուր պատմությունը նկարագրելու համար: Գրքերը բաժանվեցին բանկերի և ապահովագրական ընկերությունների կողմից և շատ շուտ գրավեցին միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Այդ գրքերից ամենահայտնին «Բաբելոնի ամենահարուստ մարդն» է, որն իր անվանումը ստացել է համանուն առակից: Այս «Բաբելոնյան առակները» դարձել են ժամանակակից ոգեշնչող դասական գրականություն: