Մեր մասին

«ԷՋ» հրատարակչությունը հիմնադրվել է 2019 թվականին: Հրատարակչության նպատակն է առաջարկել ընթերցողներին բազմաոճ գրականություն որակյալ հրատարակմամբ:

Առաջնայնություններն են՝

  • Հայաստանի անկախության սերնդի գրականություն;
  • Ժամանակակից թարգմանական գրականություն՝ մեծապես կից հեղինակներ  
  • մանկական նկարազարդ գրքեր
  • տեղական և թարգմանական ոչ գեղարվեստական գրականություն:

«ԷՋ»-ը կարևորում է սոցիալական թեմաներով գրականության հրատարակումը և պատրաստակամ է իր մասնակցությունը ունենալ սոցիալական կարևոր նախաձեռնություններում:

«ԷՋ»-ը ողջունում է գործընկերական հարաբերությունները և պատրաստ է համագործակցային հետաքրքիր առաջարկների։

«ԷՋ»-ը նաև առաջարկում է ծառայությունների փաթեթ, ներառյալ խմբագրություն, սրբագրում, թարգմանություն, էջադրում, դիզայն և հրատարակում: