Մեր մասին

«ԷՋ» հրատարակչությունը հիմնադրվել է 2019 թվականին:

Հրատարակչության նպատակն է առաջարկել ընթերցողներին բազմաոճ գրականություն որակյալ հրատարակմամբ:

Առաջնայնություններն են՝

  • Հայաստանի անկախության սերնդի գրականություն;
  • պատանեկան արկածային և ֆենթզի գրականություն;
  • ոչ գեղարվեստական գրականություն:

«ԷՋ»-ը կարևորում է սոցիալական թեմաներով գրականության հրատարակումը և պատրաստակամ է իր մասնակցությունը ունենալ սոցիալական կարևոր նախաձեռնություններում:

«ԷՋ»-ը ողջունում է գործընկերական հարաբերությունները՝ ԳՅՈՒՂ ԿԱՆԳՆԻ՝ ԳԵՐԱՆ ԿԿՈՏՐԻ: 🙂 

«ԷՋ»-ը նաև առաջարկում է ծառայությունների փաթեթ, ներառյալ խմբագրություն, սրբագրում, թարգմանություն, էջադրում, դիզայն և հրատարակում: