ԺԱՆ-ՇԱ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ԹԵՔԳՅՈԶՅԱՆ
«ԵՐՐՈՐԴ ՍԵՌ»
Գրքի արժեքն է 5600 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։ Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։
Գիրքը հասանելի է Բուկինիստ, Զանգակ գրախանութների ցանցում և Արթբրիջ սրճարան-գրախանութում։

Սյունե Սեւադա
«Կախվածություն»
Սյունե Սեւադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի ոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։
Գրքի արժեքն է 4300 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։ Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։
Գիրքը հասանելի է Երևանի բոլոր գրախանութներում։
ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ
«Ցտեսություն, Ծիտ»
Խախտելով տարածության և ժամանակի բնագրային օրենքները` երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի առաջին “Ցտեսություն, ծիտ” վեպը ինքնաստեղծվում և կազմաքանդվում է հենց ընթերցանության ընթացքում, ընթերցողի ամիջական մասնակցությամբ: Ոճական հանդուգն լուծումներով և կտրուկ անցումներով լեզվական հյուսվածքաշերտի անվերջ ձևափոխմամբ վեպը պատկերում է մի բեկոր` ուր երիտասարդ հերոսները բախվելով դեսպոտիզմի դաժան իրողությանը, սահմանում են կյանքի այնպիսի ձևեր, այնպիսի հարաբերություններ, ուր տրամաբանությանը փոխարինում է կեցության անգիտակցական հոսքը: Բանակից զորացրված 28 ամյա զինվորի հալուցինացիաները միմյանց միջով բացվող պատուհաններ են, որոնք վերադարձի և վերջնական հրաժեշտի բացառիկ հնարավորություն են ընձեռում նրան: Բայց այս վերադարձը ոչ թե անցյալը լոկ արտացոլելուն և վերարժևորելուն է միտված, այլ գեղեցկության ակնթարթները հավերժացնելուն և պահպանելուն: Այս վերադարձը որոնումն է, կարոտը և հպումը հիանալու կարողության կորստի, թեկուզ մի աշխարհում, որտեղ կյանքն ու մահը խնդիրներ չեն այլևս: Սիրելով Կլոդ Սիմոնի, Կոստան Զարյանի, Պետեր Հանդկեի, Ֆիլիպ Ռոտի, Իտալո Կալվինոյի ստեղծագործությունները, երիտասարդ արձակագիրը շարունակում է համաշխարհային գրականության լավագույն ավանդույթները` փորձելով պատկերել և ստեղծել սեփական էսթետիկան, որի համարձակ դրսևորումը «Ցտեսություն, Ծիտ» վեպն է:
Կոշտ կազմով գրքի արժեքն է 5500 ՀՀ դրամ, փափուկ՝ 5000 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։ Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։
Գիրքը հասանելի է բոլոր գրախանութներում։
ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ
«ՌՈԲԻՆԶՈՆ»
Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:
Կոշտ կազմով գրքի արժեքն է 5100 ՀՀ դրամ, փափուկ՝ 4600 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։ Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։
Գիրքը հասանելի է բոլոր գրախանութներում։