«Էջ» հրատարակչությունը համագործակցում է մի շարք հրատարակիչների հետ և մատուցում է գրքերի օնլայն մարկետինգի, վաճառքների և առաքման ծառայություններ:

#ԱՐԻկարդանք շապիկներ

«ԱՐԻ» գրական և տաղանդի գործակալությունը, համագործակցելով «ԷՋ» հրատարակչության հետ, սկսում է նոր համատեղ նախաձեռնություն, որը միտված է  ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը վերականգնելու և ընթերցանության սովորույթները խթանելուն։ Այս նպատակով ստեղծվել են #ԱՐԻկարդանք շապիկներ՝ «ԷՋ»-ի  հրատարակած Սյունե Սրադայի և Արամ Պաչյանի գրքերի թեմաներով: Վաճառքի ամբողջ եկամուտը կփոխանցվի «ԱՐԻ» գրականության հիմնադրամի #ԱՐԻկարդանք ընթերցանության խթանման ծրագրերին:

Շապիկի արժեքը կազմում է 7000 դրամ: Այն կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։ Շապիկը հասանելի է Զանգակ և Արթբրիջ գրախանութներում։ Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։

Պարույր Սևակի
«Անլռելի Զանգակատունը»

Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածք։ Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։

Գրքի արժեքն է 5000 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։  Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։

Նարինե Կռոյան
«Դանիելի գիրքը»

Դանիելի գիրքը հանգուցյալ աշխարհում մի մարդու արկածների մասին է: Նրան ընկերակցում է իր Հրեշտակը, ով քննադատաբար է մոտենում այդ մարդու` նախկինում գործած մեղքերին, բայց ակնհայտորեն դառնում է նրա իրավապաշտպանը:  Հրեշտակի և մարդու հարաբերությունները շատ բարդ են, բայց միևնույն ժամանակ նրանք շատ կապված են իրար հետ: Գալիս է այն պահը, երբ մարդն ուզում է պաշտպանել իր հրեշտակին ավելի բարձր դասի հրեշտակների հետ վեճում: Պատմվածքը և′ հուզիչ է, և′ հումորային: Վերջում հրեշտակը ուղարկվում է երկիր մոլորակ այնտեղ մահկանացուի կյանք վարելու:

Գրքի արժեքն է 3500 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։  Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։

Նարեկ Մալյան
«Սրտերի թագուհին»

Համաշխարհային մեծության տարբեր քաղաքական գործիչների հետ աշխատած, քաղաքական ճակատագրեր փոփոխած և նորերը կերտած հանրության հետ կապերի մասնագետ Ջոզեֆ Քլեյթընը որոշում է մեկուսանալ հեռավոր մի գյուղում և ապրել գյուղական կյանքով` զբաղվելով ոչխարաբուծությամբ, աճեցնելով վարդեր և վաճառելով դրանք:

Սակայն Ջոզեֆի հանգիստ ու խաղաղ կյանքն ըդհատվում է այն պահին, երբ իր տանը հայտնաբերում է Սառային` մի կնոջ, ում կյանքի հինգ տարիները վերահսկվել և այլ ընթացք են ստացել հենց Ջոզեֆի հրամանով: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ է ցանկանում ստանալ Ջոզեֆից, ի՞նչ ընթացք և հետևանքներ կունենա իրենց հանդիպումը: Եվ ի վերջո ի՞նչ կպարզվի, երբ Ջոզեֆը մտաբերի ու սկսի վերհիշել իր կյանքի թերևս ամենատպավորիչ աշխատանքային մարտահրավերը` «Սրտերի թագուհին» գործողությունը:

Կոշտ կազմով գրքի արժեքն է 5000 ՀՀ դրամ, փափուկ՝ 4500 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։  Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։

Նարեկ Մալյան
«Սոդոմի Փիառը»

Դառնալով գործազուրկ՝ Վիկտորը վերադառնում է տուն և անսպասելի զանգ ստանում իր բանակային ընկերոջ կնոջից, ով հայտնում է իր ամուսնու հանկարծակի անհետացման մասին: Իրինայի խնդրանքով Վիկտորը ձեռնամուխ է լինում նրա ամուսնուն փնտրելուն և խոստանում գտնել այդ առեղծվածային պատմության կծիկի թելի ծայրը: Ո՞ւր կհասցնի Վիկտորին այդ թելի կծիկը, ինչո՞ւ նա կկատարի Մինսկ-Ամստերդամ-Երևան-Գեղարդ ճամփորդությունը: Եվ վերջապես ի՞նչ ուժեր են ղեկավարում մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները՝ իրակա՞ն, թե, միգուցե,  գերբնակա՞ն:

Կոշտ կազմով գրքի արժեքն է 5200 ՀՀ դրամ, փափուկ՝ 4700 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։ Գիրքը հասանելի է բոլոր գրախանութներում։ Նաև,  «ԷՋ» հրատարակչությունը կազմակերպում է գրքի առաքումը դեպի  Հայաստանի մարզեր և արտասահման, ինչպես նաև անվճար առաքում Երևանում։

Նարեկ Մալյան
«Զրոյական կետ»

Ահաբեկչությունը չունի ոչ ազգային ոչ էլ կրոնական պատկանելություն: Աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը իրենց իշխանությունը ամրապնդելու ու բարիքները բազմապատկելու նպատակով: «Զրոյական կետ» գեղարվեստական վեպի գրավիչ պատումը անդրադառնում է մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդության հիման վրա ձևավորված մահապարտ ահաբեկչության պատմությանը: Զուգահեռներ անցկացնելով քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև՝ վեպը ավարտվում է մեր ժամանակներում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչություններից մեկով: XI դարի վերջում միաժամանակ աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք շրջադարձային եղան մարդկության պատմության համար: Այդ իրադարձությունները կարծես քաղաքակրթության «զրոյական կետերը» լինեին՝ Ուրբան 2րդ պապը նախաձեռնեց առաջին խաչակրած արշավանքները, Հասսան Իբն Սաբբահը հիմնեց առաջին կրոնական մահապարտների դպրոցը: Այդ պատմական դեպքերը առ այսօր արձագանքում են ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների ետնաբեմում:

Փափուկ կազմով գրքի արժեքն է 3500 ՀՀ դրամ։ Գիրքը կարող եք գնել առցանց՝ գրելով «ԷՋ» հրատարակչության ֆեյսբուքյան էջին, ուղարկելով նամակ order@edgebooks.am, զանգահարելով 099 755 592/077 755 589։  Առաքումը Երևանում անվճար, իսկ դեպի Հայաստանի մարզեր և արտասահման պատվիրատուի նախընտրած փոստային ծայառության սակագնով։