«Գրասյուն»՝ Սյունե Սևադայի բլոգը իր կարդացած գրքերի մասին

Օրերս «Կախվածություն» բեսթսելլերի հեղինակ Սյունե Սևադան սկսեց իր նոր ԳՐԱՍՅՈՒՆ բլոգը, որտեղ պատմում է իր կարդացած գրքերի մասին։

Այսպես է մեկնաբանում իր բլոգի անունը՝

Գիրք, [գոյական]- Տպագրված (հնում նաև ձեռագիր) աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով:

Սյուն [մարդ] – «Աղջիկ» տեսակի հոմո սափիենս, վերնագրված իբրև «Սյունե Սևադա»։ Գեղարվեստական գրքեր գրող, ու կարդացած գրքերով կիսվել ցանկացող մարդատեսակ։

Մեզ հետ զրույցում Սյունեն խոստովանեց, որ ինքնամեկուսացման այս օրերին ավելի շատ է կարդում և քանի որ միշտ էլ իր կարդացած գրքերի մասին գրում է օրինակ Goodreads-ում կամ իր ֆեյսբուքյան էջում, ապա առանձին բլոգը հնարավորություն կտա ավելի ընդալյված ֆորամտով նյութեր ներկայացնել։

Կարդացեք Սյունեին, կարդացեք ձեր սիրած գրողների, հայտնաբերեք նոր հեղինակներ և բացահայտեք գրականության կախարդական ուժը։