Ուրախ ենք հայտնել, որ «Էջ» հրատարակչությունը միացել է Vlume էլեկտրոնային և աուդիո գրքերի հավելվածին․ հիմա արդեն դուք  կարող եք կարդալ մեր գրքրեը նաև էլեկտրոնային ձևաչափով՝ առցանց՝ ընդամենը մի քանի հպումով։ Սա հատկապես լավ լուր է արտասահմանում ապրող մեր ընթերցողների համար, որոնք չեն կարողանում ձեռք բերել գրքերի տպագիր տարբերակները։ 

Գրքերն օնլայն կարդալու համար ներբեռնեք Vlume հավելվածը հետևյալ հղումով`

iOS – vlume.com/download/ios

Android – vlume.com/download/android

Գրանցվեք, կատարեք ամսական վճարումը, և ձեզ հասանելի կլինեն՝

Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն։ Այս ժողովածուի մեջ ընդգրկված «Թափանցիկ շշեր», «Շախմատային նովել» և «Տորոնտո» պատմվածքների շնորհիվ Պաչյանի անունը  առաջին անգամ հնչեց գրական ոլորտում ու արժանացրեց նրան ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի։

«Ցտեսություն, Ծիտ» վեպը, որն ավելի հայտնի դարձրեց հեղինակին և բոլորովին նոր շունչ հաղորդեց հայ ժամանակակից գրականությանը։

Ինչպես նաև նրա «Օվկիանոս» պատմվածքների և էսսեների ժողովածուն, որտեղ Պաչյանը ներկայացավ նորովի՝ իր բազմաոճ տեքստերով, հուշագրություններով և նոր փուլի պատմվածքներով։

Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն, որը 2019 հայտնությունն էր և ամենաշատ վաճառված գիրքը։ Սևադայի «Պետ-ական-ություն», «Կարմիր», «Տատերազմ», և մյուս պատմվածքները ներկայացնում են թեմաների և ոճերի բազմազանություն՝ սկսած երիտասարդ սիրուց, պատերազմից և ընդհուպ մինչև քաղաքականություն։ 

Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրոդ սեռ» վեպը ներկայացնում է չորս իրական կանանց պատմություն՝ սիրո և դավաճանության, կյանքի և թատրոնի, բռնաճնշված հասարակության և ազատ անհատների մասին։

Հարություն Ղուկասյանի «Հանճարների գիրքը»․  ֆենթզի վեպը «Մատանիերի տիրակալի» և «Գահերի խաղի» բոլոր սիրահարների համար կբացի բոլորովին նոր երևակայական աշխարհ, որտեղ տեղի են ունենում տիեզերական իշխանության համար պատերազմներ։

Եվ վերջապես Ջորջ Կլեյսոնի «Բաբելոնի ամենահարուստ մարդը» համաշխարհային բեսթսելլերը՝ հայերենով։ Այս գիրքը համարվում է ֆինանսական հիմունքների ընկալման ուղեցույց: Դուք կհամոզվեք, որ դրամը կուտակվում ու բազմապատկվում է ֆինանսական տարրական գիտելիքներին տիրապետողների մոտ և, հակառակը, անցնում է նրանց կողքով, ովքեր չունեն այդ գիտելիքները:

Հաճելի ընթերցում և առողջություն բոլորին։