Սյունե Սևադան գրող է, լրագրող և էսսեիստ: Ծնվել է 1995 թ.-ին և առաջին անգամ հրատարակվել է պատանեկան տարիներին: 2010 թվականից Սևադան բացել է իր սեփական բլոգը, որտեղ նա հրապարակում է իր պատմվածքները: Սյունեն լայն ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում՝ իր ակտիվ և ստեղծարար գործունեության շնորհիվ․ նա ունի մի քանի տասնյակ հազար հետևորդ և ընթերցող գրքասերների շրջանակներում։ Այնուհետև, անձնական բլոգում հրապարակումներ անելուց հետո, մի շարք գրական ամսագրեր, ինչպիսիք են «Գրանիշը», «Գրեթերթը» և «Անդինը», նույնպես հրատարակում են Սևադայի ստեղծագործությունները: Մի քանի տարի անընդմեջ նրա պատմվածքները զբաղեցնում են ճանաչված «Գրանիշ» առցանց ամսագրի ամենաշատ ընթերցված ստեղծագործությունների շարքը: 2017-ին Սևադայի «Կարմիրը» պատմվածքը հրատարակվեց թարգմանված ժամանակակից գրականության ֆրանսիական անթոլոգիայում: 2019-ին ՝ լույս տեսավ նրա առաջին գիրքը ՝ «Կախվածություն»-ը, որը պատմվածքների ժողովածու է ու ներառում է գրողի վերջին տարիների ստեղծագործությունները: